Թվային Վկայականի Գրանցում
Խնդրում ենք ուշադիր կարդալ ուղեցույցը նախքան լրացնելը
Ինչպե՞ս գրանցվել. Քայլ առ Քայլ
Քայլ 1. Կատարեք Վճարում (Պարտադիր բոլորի համար)
Նախապես վճարեք թվային վկայականի համար 10,000 դրամ հետևյալ հաշվեհամարին և անպայման նկարեք (Screenshot արեք) հաջողված վճարման անդորրագիրը.
💳 Հ/Հ: 19300024656400
🏢 Ստացող: «ԵԳԵՐ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԿ
Քայլ 2. Ընտրեք Ձեր կարգավիճակը և գրանցվեք
Եթե ԱՐԴԵՆ ՈՒՆԵՔ ԵԳԵՐ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ ՀԿ. ֆիզիկական (թղթե) գրքույկ
Ներքևի ֆորմայում ընտրեք «ՀԻՆ ԱՆԴԱՄ» կոճակը։ Լրացրեք Ձեր տվյալները (ներառյալ Սոց. քարտի կամ ID-ի թվերը և գրքույկի համարը)։
Պատրաստեք և կցեք 4 նկար.
- Գրքույկի նկարով գլխավոր էջը
- Անդամավճարների վերջին կնիքի էջը
- Ձեր անձնական 3x4 լուսանկարը (քարտի համար)
- Վճարված կտրոնի նկարը
Եթե ՆՈՐ ԵՔ ԳՐԱՆՑՎՈՒՄ և չունեք ԵԳԵՐ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ ՀԿ. գրքույկ
Ներքևի ֆորմայում ընտրեք «ՆՈՐԵԿ» կոճակը։ Լրացրեք Ձեր տվյալները (ներառյալ Սոց. քարտի կամ ID-ի թվերը)։
Պատրաստեք և կցեք ընդամենը 2 նկար.
- Ձեր անձնական 3x4 լուսանկարը (քարտի համար)
- Վճարված կտրոնի նկարը
Տարբերակ 1
Դժվա՞ր է ինքնուրույն լրացնել. մենք կօգնենք
Եթե հարմար չէ կամ դժվարանում եք կայքով գրանցվել (հատկապես 60+ տարիքով հաճախորդների համար), կարող եք բոլոր պահանջվող տվյալներն ու նկարները ուղարկել մեզ WhatsApp-ով կամ Viber-ով — մեր մասնագետը Ձեր փոխարեն կլրացնի հայտը և կկազմակերպի թվային քարտը։
Ի՞նչ ուղարկել (տեքստ)
- Կարգավիճակ՝ Նորեկ կամ Հին անդամ (եթե ունեք ԵԳԵՐ թղթե գրքույկ)
- Անուն Ազգանուն (ինչպես անձնագրում)
- Հայրանուն
- Ծննդյան օր, ամիս, տարի
- Անձնագրի սերիա և համար
- Սոցիալական քարտ / ՀԾՀ
- Ում կողմից է տրվել անձնագիրը և տրման ամսաթիվը
- Հեռախոսահամար
- Բնակության վայր
- Որտեղ ուղարկել պատրաստի քարտը՝ WhatsApp / Telegram / Viber + համարը կամ @username
- Հին անդամի դեպքում՝ գրքույկի համարը
Ի՞նչ նկարներ կցել
Բոլորի համար (պարտադիր)
- 3×4 լուսանկար (քարտի համար)
- Վճարման կտրոնի նկար / screenshot (10,000 ֏ — Կոնվերս Բանկ 19300024656400)
Միայն «Հին անդամ»-ի համար՝ լրացուցիչ
- Գրքույկի գլխավոր էջը (նկարով)
- Անդամավճարների վերջին կնիքի էջը
Հուշում. կարող եք հաղորդագրության մեջ պարզ ցուցակով գրել տվյալները և մեկ-մեկ կցել նկարները։ «Նպատակ» դաշտում վճարելիս նշեք Ձեր Անուն Ազգանունը։
Նույն համարը՝ WhatsApp և Viber։ Աշխատանքային ժամերին կպատասխանենք և կուղղորդենք քայլ առ քայլ։
Տարբերակ 2
Ինքնուրույն գրանցում
Եթե հարմար է համակարգչով կամ հեռախոսով, ներքևում կարող եք ինքներդ լրացնել ֆորման, կցել նկարները և ուղարկել հայտը։
Ձեր թվային քարտի նախագիծը
ԱՆՈՒՆ
ԱԶԳԱՆՈՒՆ
Սեղմելով «Ուղարկել», Դուք հաստատում եք տվյալների իսկությունը: